Սևանա լճի մակարդակը օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.61մ (14.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 18սմ-ով։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.399մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից օգոստոսի 14-ը ներառյալ՝ 113.514մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 14-ը ներառյալ՝ 150.974մլն. մ³: