
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարման եւ փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները մինչեւ այս պահը շարունակվում են:
Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ: Նշենք, որ պայթյունի հետեւանքով որոնվում է 19 քաղաքացի։ Ըստ առողջապահության նախարարության՝ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 13 տուժած, որոնց վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան