
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, քննարկվել են միության գործունեությանն առնչվող հարցեր, բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը:
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև շփման գծում վերջին սրացումներին և Արցախի Հանրապետություն – Հայաստանի Հանրապետություն այլընտրանքային ճանապարհի խնդրին, նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները: