Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել դեռևս խորհրդային տարիներից շահագործվող կոմունիկացիոն ենթակառուցվածքներ, ինչն ինքնին ժամանակատար ու տեխնիկապես բարդ գործընթաց է:

Այդ, ինչպես նաև ճանապարհաշինական մյուս աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի:

«Չնայած բարդություններին՝ արվելու է հնարավորը՝ աշխատանքներն առավելագույն սեղմ ժամկետում իրականացնելու համար, և խնդրում ենք հարցին ըմբռնումով մոտենալ:

Ճանապարհի վերաբացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Մինչ այդ, որպես այլընտրանքային ճանապարհ, առաջարկվում է օգտվել Իսակով-Մ5 ճանապարհի խաչմերուկի հետադարձից, որից հետո աջ շրջադարձով թեքվել դեպի Ա. Բաբաջանյան փողոց:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է գրառման մեջ:




Լրահոս