
Հոկտեմբերի 24-ին`ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 22 շենքի 30-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը. ննջասենյակում հայտնաբերվել է 1983 թվականին ծնված Գևորգ Հովհաննիսյանի դին` առաստաղից կախված: