Օգոստոսի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Աքորի գյուղի Կաճաճկուտի սարում խոտհնձի ժամանակ վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17։30-ի սահմաններում Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի գյուղի 51-ամյա բնակիչն ու Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը վիճաբանել են, քաշքշել իրար, հայհոյել, ինչից հետո 54-ամյա տղամարդը իր «ՈՒԱԶ»-ով գնացել է Հագվի, տնից վերցրել երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել հանդամաս, ապա շարունակելով վեճը՝ 2 անգամ կրակել 51-ամյա աքորեցու վրա, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կաճաճկուտ-Աքորի ճանապարհին Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը, հանցագործության գործիք հրացանով հանդերձ, հայտնաբերվել է: Նա ձերբակալվել է: