Դավիթաշենում կնոջ մարմին է հայտնաբերվել. 3 տղամարդ կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 07։35-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում գլխի վնասվածքով կին կա գետնին ընկած:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կնոջ դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքի հետքեր: Պարզվել է, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ 46-ամյա Արմինե Գ.-ն է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ի ժամը 20:00-ից օգոստոսի 12-ի ժամը 03:00-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն թաղամասի բնակիչներ 35-ամյա, 41-ամյա և 39-ամյա երեք տղամարդ խեղդամահ է արել 46-ամյա կնոջը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդիկ կալանավորվել են:




Լրահոս