
ԱՄՆ-ը Արեւելյան Աֆրիկայում սովի դեմ պայքարելու համար կհատկացնի լրացուցիչ 100 մլն դոլար,-հաղորդոմ է BBC-ն:Ավելի վաղ ԱՄՆ-ը խոստացել էր 650 մլն դոլար հատկացնել Եթովպիայի, Քենիայի եւ Սոմալիի բնակչությանը, որոնք առավել շատ են տուժել ուժեղ երաշտից: ՄԱԿ-ի հաշվարկներով` Արեւելյան Աֆրիկայում ընդհանուր առմամբ սովից տառապում է շուրջ 13 մլն մարդ: