Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում հրատեխնիկայի պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին լուրից, որի հետեւանքով մարդիկ անհետ կորել են և վիրավորվել։
Անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ծանր պահին մեր հայ բարեկամներին: Մեր մտքերն ու աղոթքներն այդ ողբերգության զոհերի ընտանիքների ու մտերիմների հետ են»,-գրել Է Ղարիբաշվիլին իր Twitter-յան միկրոբլոգում։