Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ մայրաքաղաք Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Եգիպտոսի ԱԳ նախարարությունը:
«Եգիպտոսն իր անկեղծ ցավակցություններն է փոխանցում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին, միևնույն ժամանակ, այս ողբերգական պատահարի օրերին վերահաստատում է իր զորակցությունը բարեկամ Հայաստանին»,- ասված է հաղորդագրությունում: