Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Օգոստոսի 16-ին Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը բուժզննում է անցել։ Ապաքինման ժամկետի մասին չի նշվում։
Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում փոխարինման էր դուրս եկել «Լեչեի» դեմ արտագնա խաղում։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության էր հասել 2:1 հաշվով։
Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Ինտերը» օգոստոսի 20-ին կընդունի «Սպեցիային»։