ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին: Այսպես, տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`

 

1) դիմումը,

2) անձը հաստատող փաստաթուղթը,

3) հանրային ծառայությունների համարանիշը,

4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),

5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների,

6) լուuանկար (4 x 6 uմ չափի):

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:

Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին՝

1) 18 տարին չլրացած երեխային,

2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը եւ թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,

3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,

4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում,

5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում,

5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող, երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում:

Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի վերը նշված անդամներին՝ անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) պատճառից, անցած ժամանակաշրջանից եւ ծառայության տեւողությունից: Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է նաեւ՝

1) զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ անկախ ժամանակաշրջանից մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը,

2) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների վրա:

Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը 65 տարին լրանալու դեպքում:

 

 

 

ՄԱՐԴԻԿ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԵՐԸ

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի, Ներքին Սուսի եւ Բերձորի բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը պետք է հեռանան գյուղից: Այս մասին գյուղի բնակիչներին օգոստոսի 5-ին զգուշացրել է Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: ArmLur.am-ը զրուցեց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում այս օրերին Բերձորում:

 

-Պարո՛ն Ալեքսանյան, ի՞նչ իրավիճակ է գյուղում, բնակիչներն ի՞նչ են անում:

-Մարդիկ կամաց-կամաց փորձում են իրենց իրերը հավաքել: Տխուր են, տրամադրություն չկա: Այսքան տարի արած-դրած, այսօր դա ուղղակի մնում է… Չգիտեմ… Չնայած որ, սկզբի օրերի հետ համեմատ, մեղմվել է, բոլորն էլ գիտակցում են, որ…

-Լուռ համակերպվել են…

-Հա… Ամեն մեկն իր համար է՝ իրերը դասավորելով, իր հարմար ինչ-որ վայրում բնակարան նայելով. այս պահին այս գործընթացն է: Գրեթե բոլորը գտել են բնակարան, որն էլ որ չի գտել կամ չի էլ փորձել գտնի, բարեկամ, հարազատ ունի, կմնա իրենց տանը, հետո կգտնի: Բայց կան մարդիկ, որոնք դեռ չեն կողմնորոշվել՝ գնալ Արցախ, թե Հայաստան:

-Պարո՛ն Ալեքսանյան, այս օրերին բնակիչներն ահազանգում են, որ բեռնափոխադրող ընկերություններն ապրանքները տեղափոխելու համար բարձր գին են ուզում:

-Դե, հա, բնականաբար, լինելու են նման մարդիկ, բայց դեռ կարիք չի զգացվել. հիմնականում ով որ պատրաստ է տեղափոխվելու, ինքն իր ձեւով հարմար տարբերակ գտել է՝ կլինի իր բարեկամի տրանսպորտային միջոցը կամ հենց իրենը: Ես վստահ եմ, որ այդ խնդրի հետ առնչվելու ենք, ոնց որ առնչվեցինք 44-օրյա պատերազմից հետո:

-Իսկ Արցախի կառավարությունն ի՞նչ է անում: Որեւէ կերպ աջակցո՞ւմ է:

-Բնականաբար, կառավարությունն աջակցել է Կարմիր խաչի միջոցով. էական չէ, թե ինչ կազմակերպության միջոցով. ֆինանսական աջակցություն է տրամադրվել: Նաեւ տրամադրվել են բեռանափոխադրում իրականացնող անհատների տվյալներ, որոնք ունեն տրանսպորտային միջոցներ եւ կարող են տեղափոխել:

Ս. Հ.

 

 

 

ԶՈՐԱՆՈՑ՝ ԱՉԱՋՐՈՒՄ

Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում եւ  Բերդ խոշորացված համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում` խորհրդային տարիներին գործած փոքր օդանավակայանի տարածքում, ռուսական զինուժի համար զորանոցներ են կառուցվում։ Տավուշի սահմանագոտում ռուսական զինուժի համար կառուցվելու է նաեւ 3-րդ զորանոցը։ Այն կառուցվելու է Մայիսյան կամրջից ոչ հեռու՝ Իջեւան  խոշորացված համայնքի սահմանամերձ Աչաջուր գյուղի տարածքում՝ գյողի մուտքի մոտ գտնվող ոռոգման ջրանցքից ոչ հեռու գտնվող  տարածքում, այդ պատճառով Աչաջրի 3 բնակիչներին պատկանող ընդհանուր 2 հեկտար տարածքի հանդեպ ճանաչվել է պետական գերակա շահ, այդ հողերի  սեփականատերերը ՀՀ-ից փոխհատուցում են ստանալու։ Աչաջրում զորանոցի շինարարությունը դեռ չի սկսվել, միայն խճաքար է կուտակվել այդ նպատակով։ Ոսկեպարի, Այգեպարի, Աչաջրի բնակիչներին հայտնի չէ, թե կառուցվող զորանոցներում տեղակայվող զորքը ինչ  առաքելություն է իրականացնելու։ Ռուսական զինուժը  Տավուշի մարզում է գտնվում 2021 թվականի օգոստոսի սկզբից։

 

 

 

ԿԱՐԿՏԻ ԱՌԱՋԱՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ

Օգոստոսի 7-ի Բերդ խոշորացված համայնքի բնակավայրերում՝ Բերդ քաղաքում, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Այգեձոր, Չորաթան գյուղերում, կարկուտը վնասներ է պատճառել խաղողի եւ պտղատու այգիներին, ցանքատարածություններին։ Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ  Սամվել Հովսեփյանը հայտնեց, որ կարկտահարության վնասները մեծ են, որոշ բնակավայրերում տուժել են խաղողի եւ պտղատու այգիները, որոշ գյուղերում՝ ցանքերը։ Նա ասաց, որ  Բերդի համայնքապետարանի հանձնաժողովը ներկայումս հաշվարկում է կարկտահարության պատճառած վնասները, որպեսզի այդ մասին տվյալները ներկայացնի Տավուշի մարզպետարան, կառավարություն։ Համայնքի ղեկավարի տեղակալը  հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ Բերդ համայնքի Չինչին գյուղում ուժեղ կարկտահարություն է եղել, որից ոչնչացել է ակնկալվող բերքի 90 տոկոսը։ Այդ մասին տվյալները Բերդի համայնքապետարանը ներկայացվել է Տավուշի մարզպետարան, սակայն կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին պետական աջակցություն չի ցուցաբերվել։ Տավուշի մարզի 4 խոշոր՝ Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ համայնքներից ընդհանուր թվով 12 հատ  «Զենիթ» տեսակի հակակարկտային կայաններ գործում են միայն Նոյեմբերյան խոշորացված համայնքի տարածքի մի մասում։ Խորհրդային Միության փլուզումից հետո Բերդի տարածաշրջանում հակակարկտային կայաններ չեն գործում, եւ գրեթե ամեն ամեն տարի գյուղացիների աճեցրած բերքը  տուժում է կարկտահարությունների հետեւանքով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս