ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Տեղեկությունների համաձայն՝ Մյասնիկյան պողոտայի 5/3 հասցեի դիմաց՝ «Սուվենիր» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով 1 պարկուճ դիպել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, որը չի վնասվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Թանկարժեք մետաղներից պատրաստված, թանկարժեք մետաղներով պատված կամ թանկարժեք մետաղներից դրվագազարդերով զարդարված ո՞ր ապրանքները պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն:

Գոհար Աղաբեկյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն՝

ա) թանկարժեք մետաղներից պատրաստված պատմական կամ հնագիտական արժեք ներկայացնող իրերը, ինչպես նաեւ մետաղադրամները, շքանշաններն ու մեդալները,

բ) գիտական, բժշկական, արտադրական եւ այլ հատուկ նպատակների համար թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքները, սարքերը, լաբորատոր սպասքը,

գ) զենքի, կենցաղի, կրոնական ծիսակատարությունների համար հոգեւորականների կողմից կիրառվող եւ նման այլ առարկաների վրա թանկարժեք մետաղներով արված դրվագազարդերը,

դ) մինչեւ 1,5 գրամ կշիռ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, ընդ որում՝ արծաթից պատրաստված մինչեւ 3 գրամ կշիռ ունեցող իրերը,

ե) թանկարժեք մետաղներից պատրաստված նրբահյուս իրերը, որոնք հնարավոր չէ դրոշմել,

զ) հետագա մշակման ենթակա նախապատրաստվածքները եւ բոլոր այն անավարտ իրերը, որոնց վրա դեռեւս կավելացվեն թանկարժեք մետաղներից եւ (կամ) այլ մասեր, ինչպես նաեւ նրբաթերթ թանկարժեք մետաղները, արտադրական ձուլվածքները, թափոնը եւ ջարդոնը:

Շուկայի վերահսկողական տեսչական մարմին

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերն ստացողին հանձնելիս դիմում-անդորրագրի առաջին եւ երկրորդ օրինակների հակառակ կողմում դրվում է դրոշմ (կամ մակագրվում է)` «Արժեքները հանձնված են», որից հետո անդորրագրի առաջին օրինակը վերադարձվում է իրերը ստացողին: Իրերը վերադարձնելիս դիմում-անդորրագրերին կցված բոլոր փաստաթղթերի վրա (լիազորագիր, անվանացանկ եւ այլն) պետք է դրվի դրոշմ կամ մակագրվի՝ «Արժեքները հանձնված են»:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետում գնված ապրանքը կարող է վերադարձվել կամ փոխարինվել:

Դիաննա Մինասյան (54 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքը ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:

Շուկայի վերահսկողական տեսչական մարմին

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է սպառողին հայտնել իր կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրն ու աշխատանքային ռեժիմը: Արտադրողը (կատարողը, վաճառողը) այդ տեղեկատվությունը պետք է զետեղի ցուցանակի վրա: Ցուցանակին ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը: Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է նաեւ սպառողին ներկայացնի տեղեկատվություն` պետական գրանցման, ինչպես նաեւ, եթե արտադրողի (կատարողի, վաճառողի) գործունեության տեսակը (տեսակները) ենթակա է լիցենզավորման` լիցենզիայի համարի, դրա գործողության ժամկետի եւ այդ լիցենզիան տվող մարմնի մասին:

Նախատեսված տեղեկատվությունը պետք է հասցվի սպառողներին ի գիտություն նաեւ ժամանակավոր շինություններում, սպառողական ապրանքների շուկաներում, տոնավաճառներում` շրջիկ կետերի եւ շրջածախ առեւտրի միջոցներով վաճառքի, սպառողների կենցաղային եւ այլ տիպի սպասարկումների իրականացման ժամանակ եւ այլ դեպքերում, եթե առեւտուրը, սպառողների կենցաղային եւ այլ տիպի սպասարկումներն իրականացվում են վաճառողի (կատարողի) գտնվելու մշտական վայրից դուրս:

 

 

 




Լրահոս