ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոնվող քաղաքացիներից մեկը որոշ տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյաnը։

«Եթե անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետեւաբար՝ ունենք մեկ անհետ կորած քաղաքացի։ Մեր տեղեկությունների համաձայն՝ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ։ Մենք հիմա որոնողական աշխատանքներ ենք ներկայացնում շինության մոտակա տարածքներում, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացանում, որովհետեւ շենքի փլուզման վտանգ կա»,- նշել է նա։




Լրահոս