
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Լեհաստանից Յան-Կշիշտոֆ Դուդան էր: Մեկնարկային չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով և որոշիչ եղավ թայ-բրեյքը, որտեղ հաղթանակ տոնեց Լևոն Արոնյանը: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երրորդն է: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար ԱՄՆ դոլար: