Ինչպես հայտնի է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց: ArmLur.am-ը գրել էր, որ դատախազ Կորյուն Ներսիսյանն կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, որի քրաեական գործով շոշափվում է նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի անունները:
Ի դեպ ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով շոշափվող Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի հայրը՝ էդիկ Հովհաննիսյանը, նախկինում աշխատել է ԱԱԾ-ում եւ եղել է Արմավիրի մարզի ԱԱԾ վարչության պետը:
Հիշեցենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։
Դատախազ Ներսիսյանը չի ընդունում մեղադրանքը: ArmLur.am-ին հասած տեեկությունների համաձայն՝ այս քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմինը մտել է Արմավիրի մարզի դատարան եւ քննչական գործողություններ է իրականացրել, ինչպես դատարանի նախագահի այլ նաեւ գործով այլ դատավոր Արթուր Ադամյանի աշխատասենյակում: Փորձեցինք տեղեկությունն անձամբ պարզել դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանից.
«Մենք որեւէ առնչություն չունենք, դա մի քիչ գաղտնի է, չեմ կարող փակագծերը բացել»: Ըստ էության՝ դատարանի նախագահ Հովհաննիսյանը ոչ հերքեց ոչ էլ հաստատեց մեր տեղեկությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ք.Մ