Թուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև F-16-ների շուրջ բանակցությունները սկսվել են և կտևեն մինչև ուրբաթ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը:
CNN-ը վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ սա F-16-ների մատակարարման շուրջ 4-րդ հանդիպումն է, որին Թուրքիայի պաշտպանության նախարարությունից մասնակցում է մոտ 10 հոգուց բաղկացած պատվիրակություն։
Կողմերը քննարկելու են ինքնաթիռների պահեստամասերի և դրանց վիճակի, օդանավերի բնութագրերի և այն ազգային համակարգերի հետ կապված հարցեր, որոնք Թուրքիան կօգտագործի կործանիչներում։