
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Կառավարական առանձնատան մոտ «GAZelle» մակնիշի ավտոմեքենա է այրվում: Մենք տեղեկացանք, որ այս պահին դեպքի վայր են շտապում հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը, դեռ հայտնի չէ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։