Ֆրանսիան համերաշխություն է հայտնել Հայաստանին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը համերաշխություն է հայտնել Հայաստանին՝ կապված Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ։

«Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին օգոստոսի 14-ին Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո առաջին օրը։

Ֆրանսիան իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մենք ողջունում ենք փրկարարների նվիրումը, ովքեր շարունակում են անհետ կորածների որոնումները»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։




Լրահոս