«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում քովիդ թեստերը դարձյալ պահանջված են: Օգոստոսի 8-14-ի դրությամբ գրանցվել է 1713 նոր դեպք, կատարվել է 6829 թեստավորում: Ունենք 1704 առողջացած, գրանցվել է 6 մահվան դեպք: Տեղեկացնենք, որ, երբ մեր հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացավ, դեպքերի քանակը նվազեց, լաբորատորիաները, ԲԿ-ները թեստերի գները նվազեցրին:
Հիմա դրանք դարձյալ բարձր են: «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց մի քանի բժշկական կենտրոններ եւ հետաքրքրվեց, թե ինչ արժե քովիդ թեստն այժմ: Նշենք, որ ՊՇՌ թեստերը շարունակում են բարձր գնով առաջարկվել քաղաքացուն: Պարզվեց, որ դրանց գները սկսում են 6000 դրամից եւ հասնում 9000 դրամի: Օրինակ՝ բժշկական կենտրոններից մեկն առաջակում է քովիդ թեստ 9000 դրամով, մյուսը՝ 6000 դրամով:
Մեկ այլ բժշկական կենտրոնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քովիդ թեստ հանձնելու համար պետք վճարել 8000 դրամ, իսկ եթե Ռուսաստան մեկնելու համար է հարկավոր թեստի հանձնումը, ապա պետք է վճարել 9000 դրամ, այսինքն՝ 1000 դրամով ավելի: Ըստ այդ բժշկական կենտոնի՝ ՌԴ մեկնելու համար հատուկ ծրագիր է անհաժեշտ, ինչը ծախսատար է:
Ի դեպ, տեղեկացնենք, որ քովիդ թեստերի գներն առաջիկայում է՛լ ավելի են բարձրանալու, եթե, իհարկե, պատկան մարմինները, մասնավորապես՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չվերահսկի ԲԿ-ներին ու լաբորատորիաներին:
Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում