«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին նաեւ Երեւանի Նոր Նորք համայնքում են «Քաղպայմանագրի» տարածքային խորհուրդ ու խորհրդի կազմ ընտրել։
Տեղեկացանք, որ չնայած փակ քվեարկության արդյունքներով մոտ 60 ընտրողի մեջ ամենաշատ ձայները ստացել է Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփը, ով նախկինում Աջափնյակի փոխթաղապետն էր եւ ՔՊ-ի հնաբնակներից է, սակայն ՔՊ-ականները տարածքային խորհրդի նախագահ են ընտրել քաղաքապետարանի՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, ով ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մտերիմն է։
Այսինքն` Հովսեփ Աղազարյանն ընտրիչների ամենաբարձր ձայներով ընդգրկվել է խորհրդում, սակայն խորհրդի կողմից նախագահ ընտրվել է Կոտոլյանը: Մեզ ասացին, որ Կոտոլյանը 15-20-ով ավելի պակաս ձայն է ստացել, քան Աղազարյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում