Նոր նշանակում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 18-ին որոշում է ստորագրել, որով Արմեն Ռաֆիկի Դանիելյանին նշանակել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և Արմեն Դանիելյանի դիմումը՝

1. Արմեն Ռաֆիկի Դանիելյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-Ղ1-2)։

2. Արմեն Ռաֆիկի Դանիելյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»:




Լրահոս