
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարեց, որ սառեցնում է իր ղեկավարած “Ազգային ինքնորոշում միավորում” կուսակցության գործունեությունը, “զրոյից վերականգնում” է Ազգային միացյալ կուսակցությունը եւ աջակցում Հայաստանի հանրապետական կուսակցությանը։Նա հայտարարեց, որ տրամաբանական է համարում առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու իր որոշումը՝ հաշվի առնելով, որ և ՀՀԿ-ն, եւ ԱԻՄ-ը նույն արմատից են սերում։ Նա ընդգծեց, որ աթոռի կամ պաշտոնի որեւէ ակնկալիք չունի։”Ծրագիրս ներկայացրել եմ Հանրապետականին։ Դա մի ծրագիր է, որը Հայաստանը բացառիկ երկիր է դարձնելու աշխարհում։ Դա տեսական ծրագիր է”,- ասաց Հայրիկյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ից իրեն ասել են, թե Սերժ Սարգսյանն արդեն ծանոթացել է այդ ծրագրին եւ պետք է պատասխանի։ Ըստ Հայրիկյանի՝ Սերժ Սարգսյանն այժմ “մտորումների մեջ է” այն պատճառով, որ այդ ծրագիրն առաջին անգամ պետք է կիրառվի. որեւէ երկրում նման բան չի եղել։