![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/timthumb-2-6.jpg)
Հայաստանը երկրորդ եզրափակչի ուղեգիրն է նվաճում Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։
Իր փայլուն մենամարտերի շարքը շարունակում է 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը։ Կիսաեզրափակչում նա մրցել է Իռլանդիայի ներկայացուցիչ Ավեյ Մոլոյի հետ։ Իռլանդացիները մինչ այս կիսաեզրափակչում պարտություն չէին կրել, բայց Համեստը ցույց տվեց, թե ինչպես պետք է հաղթել իռլանդացիներին։ Մեր մարզուհին տեխնիկատակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել։
Եզրափակչում Համեստ Աֆրիկյանը կմրցի անգլուհի Սերենա Մալիի հետ։