Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի ողբերգական պայթյունը ցնցեց ողջ հայ ժողովրդին: Այս ամենից անմասն չեն մնացել, իրենց վշտով են կիսվել նաեւ հայկական շուոբիզնեսի ներկայացուցիչները եւ հրապարակումներով հանդես եկել:
Երգչուհի Անահիտ Շահբազյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցում «Սուրմալու» մեծածախ առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ արված կադրեր է հրապարակել, որոնց կից գրել է.
«Վախեցե՛ք անտարբեր ու անսիրտ հայից, վախեցե՛ք անկիրթ ու գոռոզ հայից, վախեցե՛ք մեր երկրի սեռափոխվածներից, վախեցե՛ք անհավատ ու անաստված հայից, որովետեւ այս մարդիկ անձապաշտ են ու եսասեր։
Հայրենիք բառի իմաստը նրանց ուղեղում միայն պաթոս է ու ֆեյսբուքյան էջի լավ գրառում։
Աշխարհի վրա չկա մի չար մարդ, որը չի պատժվել. բոլորը պատասխան են տալու Տիրոջը»։
Երգիչ, դերասան Արամ MP3-ն «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով երկրպագուներին տեղեկացրել է, որ այսօր նախատեսված իր համերգը չեղարկում է։
«Այսօր, ինչպես գիտեք, պետք է տեղի ունենար իմ համերգը, բայց հայտնի պատճառներից ելնելով՝ ես չեղարկում եմ այսօրվա համերգը եւ տեղափոխում եմ անհայտ ժամկետով. մնացածի մասին ձեր լրացուցիչ կասեն։ Այս պահին միակ ցանկությունս է, որպեսզի, որքան հնարավոր է, քիչ կորուստներ լինեն։ Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում։ Աղոթենք բոլորս, որպեսզի բոլորը ողջ մնան։ Շնորհակալություն ըմբռնման համար», – նշել է Արամը։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը գրել է. «Անարդար է ամեն բան, սարսափելի. ցավը բոլորինս է»։
Ողբերգական դեպքին անդրադարձել է նաեւ երգչուհի Սոնա Ռուբենյանը. «Ունենք 16 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա եւ հղի կին… Խորին ցավակցություններս հարազատներին։ Բառ չեմ գտնում ասելու էս կրկնվող մղձավանջի մեջ։ Դաժան, շատ դաժան իրականություն»։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԱԴԱՐՆԵՐՆ ՕՐԻՆԱՉԱՓ ԵՆ
Տեւական դադարից հետո երգչուհի Սյուզի Մելիքյանը նոր երգ է ներկայացրել։ «Ձօ ՎՏռ» երգը ռուսալեզու է։ ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին իր պասիվության վերաբերյալ ասաց, որ դադարներն օրինաչափ են: Ըստ նրա՝ ցանկացած լռության դեպքում ինքը լցվում է նոր գաղափարներով, որոնց իրականցման վրա էլ աշխատում է։
Սյուզիի խոսքով՝ այն, որ երգը ռուսալեզու է, հատուկ գործոնով չէ պայմանավորված, պարզապես այդպես է ստացվել։ Երգչուհին նշում է, որ ռուսալեզու եւս մեկ երգ է պատրաստում։
Ի դեպ, «Ձօ ՎՏռ» երգի հեղինակները հայեր են, որոնք Հայաստանում չեն բնակվում, իսկ մյուս ռուսալեզու երգի շրջանակներում Սյուզի Մելիքյանը համագործակցել է ռուս հեղինակների հետ։
«Աշխատում եմ շատ հեղինակավոր դեմքերի հետ, որոնք էլ իրենց հերթին ռուսական շոու բիզնեսի մի շարք հայտնի արտիստների համար են երգեր գրում։ Շատ հետաքրքիր աշխատանք ենք պատրաստում, մնացածի մասին ավելի ուշ կխոսեմ։ Կարծում եմ՝ անակնկալ կլինի»։
Սյուզիի խոսքով՝ թեպետ պասիվ էր վերջին շրջանում, սակայն ինքը հիմա փորձում է կրկին ակտիվանալ երգարվեստում։
«Շատ նոր մտքեր ունեմ, որոնց իրականացման վրա շատ եմ աշխատում։
Կարծում եմ, որ շուտով շատ հետաքրքիր նորություններով եմ հանդես գալու»։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լեւոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում:
Արագ շախմատի մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Լեհաստանից Յան-Կշիշտոֆ Դուդան էր: Մեկնարկային չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, եւ որոշիչ եղավ թայ-բրեյքը, որտեղ հաղթանակ տոնեց Լեւոն Արոնյանը: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երրորդն է: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար ԱՄՆ դոլար:
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎՆԱՍՎԱԾՔ ՈՒՆԻ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղեր մի քանի շաբաթ:
Հայ կիսապաշտպանի մոտ առկա է ձախ ազդրային մկանի լարվածություն: Ըստ ամենայնի, Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2 շաբաթից ոչ շուտ: «Ինտեր»-ի բուժանձնակազմն աշխատում է այն ուղղությամբ, որ Մխիթարյանը կարողանա մասնակցել սեպտեմբերի սկզբին նախատեսված «Միլան»-ի դեմ խաղին:
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՎԱՃԱՌԵԼ
Մադրիդի «Աթլետիկոն» հրաժարվել է վաճառել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային: Մի քանի անգլիական ակումբներ առաջարկել են 40-45 միլիոն եվրո։ 29-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է Թուրինի «Յուվենտուսից» եւ դեմ չէ այս մրցաշրջանն անցկացնել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում։
Ալվարո Մորատայի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում Ալվարո Մորատան դարձել էր դուբլի հեղինակ, «Աթլետիկոն» 3:0 հաշվով հաղթել էր «Խետաֆեին»։
ԽԱՂԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ
Հայաստանի մարզիկ-զինծառայողները Համաշխարհային կադետական խաղերին գերազանց ելույթներ են ունեցել՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ։ Բանակայինների համաշխարհային խաղերի հաղթողներ են դարձել Գոռ Բեգլարյանը (աթլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (աթլետիկա, 200 մ վազք), Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք), Արթուր Բարսեղյանը (լող, բաթերֆլայ ոճ): Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք): Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթեց թուրք մարզիկին ու մեդալ ապահովեց: