Լուսանկարն արվել է Երեւանում
Քաղաքացիները ծաղիկներ, խաղալիքներ եւ մոմեր են բերում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի վայր՝ ի հիշատակ զոհված քաղաքացիների:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞վ է համարվում գործազուրկ։
Կարինե Պողոսյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գործազուրկ է համարվում տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած, աշխատանք փնտրող եւ զբաղվածություն համարվող գործունեության որեւէ տեսակով չզբաղված անձը, որն աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի եւ ստացել է գործազուրկի կարգավիճակ։ Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տալիս է գործազուրկի կարգավիճակ որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են՝
l գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` ՀՀ օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը՝ բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի),
l քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը,
l անհատ ձեռնարկատիրական եւ նոտարի գործունեությունը,
l արտոնագրային վճար վճարողի գործունեությունը,
l ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը,
l ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում եւ ուսուցման այլ ձեւերում առկա ուսուցումը:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում ծննդի պետական գրանցումը, ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ծննդի պետական գրանցման համար, ի՞նչ ժամկետում է կատարվում ծննդի պետական գրանցումը, որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:
Լուսինե Վարդանյան (21 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը եւ մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որեւէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է գրավոր հայտարարություն, ծնողների /ծնողներից մեկի/ եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր (օրինակ՝ ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, հոր մահվան վկայական), երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես՝ ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը: Ծննդի պետական գրանցման՝ ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում։
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո եւ, սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից տրված խնամատար ծնող հաշվառելու վերաբերյալ եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում տրվում է խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն: