ՖՈՏՈ. Որ հայտնի երգիչներն են իրենց համերգները հետաձգել «Սուրմալու»-ի ողբերգության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի ողբերգական պայթյունը ցնցեց ողջ հայ ժողովրդին: Այս ամենից անմասն չեն մնացել և իրենց վշտով են կիսվել նաև հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները: ArmLur.am-ը ֆիքսել է, թե որ երգիչներն են հետաձգել երկար ժամանակ պլանավորած իրենց մենահամերգները:

Երգիչ, դերասան Արամ Mp3 հետաձգել է օգոստոսի 28-ին կայանալիք մենահամերգը:

«Նեմրա» երաժշտական խումբը հետաձգել է իր՝ օգոստոսի 17-ին նախատեսված համերգը:

Նույն կերպ են վարվել նաեւ երգչուհի Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը:

Նշենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունից անցել է շուրջ 5 օր, բայց դեռ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ ունենք անհետ կորած մեկ անձ, եւս մեկ անձի ինքնություն դեռ ճշտված չէ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս