«Քանի որ անհետ կորած քաղաքացին եղել է պայթյունի էպիկենտրոնում, իսկ պայթյունից հետո բարձր ջերմաստիճանով հրդեհ է բռնկվել, մեզ համար շատ բարդ է լինելու։ Որպեսզի մենք կարողանանք այս պայմաններում աշխատել, օգտագործում ենք բարդ տեխնիկա։ Նախ մենք պետք է ապահովենք մեր փրկարարաների անվտանգությունը։ Վտանգն այս եռահարկ շինության պարագայում միշտ կա, որովհետեւ այն վթարային իրավիճակում է գտնվում եւ ցանկացած պահի կարող է փլուզվել»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: