Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ Էջմիածնում կրակոցներից վիրավորված անձանցից 27-ամյա Ա. Առաքելյանին տեղափոխել են Երևան եւ վիրահատել:
Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am֊ը հայտնել էր, որ Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում հնչել են կրակոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ։
ArmLur.am֊ի բացառիկ տեղեկություններով՝ սպանվածը նախկին ոստիկանի որդի է: Նա Էջմիածին քաղաքում մշտապես վարել է 10 777 համարանիշի «Լանդ կրաուզեր» ավտոմեքենա: Այս պահին իրավապահները փորձում են պարզել կրակողի կամ կրակողների ինքնությունը:
Նախնական տեղեկություններով, կրակողը օրերս մահացած գեներալ Սեյրան Սարոյանի թիկնազորում է աշխատել: