ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին. ինչ պահանջ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դեմ: Վերջինս պահանջում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար Ի. Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկել: Ինչ իրավախախտման մասին է խոսքը:

Այսպիսով, ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասը վերաբերում է հավաքներ անցկացնելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելուն:

Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Ասել է թե՝ Երևանի քաղաքապետը հենց այս օրենքի խախտման համար է դիմել դատարան՝ ընդդեմ ԱԺ պատգամավորի: Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին:

Ք.Մ.




Լրահոս