Երբ է բացվելու «Փեթակ» առևտրի կենտրոնը. տնտեսվարողներն ու գնորդներն անհանգստացած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փեթակ» առեւտրի կենտրոնը դեռ մի քանի օր էլ փակ կմնա: Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունից հետո դեպի «Փեթակ» տանող ճանապարհը երկկողմանի փակվել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ ճանապարհը դեռ փակ կմնա, քանի որ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, բացի այդ քննչական գործողություններ են իրականացվում այդ տարածքում: Այդ պատճառով ԱԻՆ-ից հստակ ժամկետներ չկարողացան նշել, թե երբ է բացվելու ճանապարհը:

Մյուս կողմից, այս ընթացքում ArmLur.am-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում «Փեթակ»-ի եւ տնտեսվարողներից եւ այդ առեւտրի կենտրոնից օգտվող սպառողներից այն մասին, ե երբ բացվելու կենտրոնը:

Բանն այն է, որ առջևում սեպտեմբերն է, եւ առեւտրի այս կենտրոնից մարդիկ կարողանում են մատչելի գնումներ անել: Իսկ հիմա դրա փակ լինելու պատճառով տուժում են ոչ միայն քաղաքացիները, այլեւ առեւտրի կենտրոնի տնտեսվարողները:

Բայց սրան զուգահեռ տնտեսվարողները եւ առեւտրի կենտրոնից օգտվող քաղաքացիները, մտահոգված են՝ «Փեթակ»-ը անվտա՞նգ է, թե՞ ոչ:
Բացի այս, ArmLur.am-ը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից տեղեկացավ, որ ՙՓեթակ՚ առեւտրի կենտրոնում, «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից հետո որեւէ ստուգում չի իրականացվել: Այս առեւտրի կենտրոնում նշված տեսչական մարմինը ստուգումներ իրականացրել է միայն նախորդ տարի:

Ս.Հ.




Լրահոս