
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն օգոստոսի 19-ին ժամանել Է Օդեսա, որտեղ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ կշարունակի բանակցությունները Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի մատկարարումների շուրջ: Այդ մասին հայտնել Է ուկրաինական «Դոմ» հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Գուտերիշը ժամանել Է Օդեսայի նավահանգիստ, որտեղ այսօր շարունակվում են Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահների հետ բանակցություններն ուկրաինական ագրոարտադրանքի արտահանման համար հացահատիկային միջանցքների հարցի շուրջը: «Դոմ» հեռուստաալիքը հրապարակում Է կարճատեւ տեսահոլովակ, որտեղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ նրան ուղեկցող անձինք Օդեսայի նավահանգստում գնում են առափնյա փողոցով: Օգոստոսի 18-ին Գուտերիշն Ուկրաինայի Լվով քաղաքում բանակցություններ Է վարել Զելենսկիի եւ Էրդողանի հետ, հաղորդել ՏԱՍՍ-ը: