Քննիչը ՀԱԿ ակտիվիստներին տեսնելուն պես սկսել է հայհոյել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի այսօրվա ասուլիսին եկավ  ՀԱԿ ակտիվիստներ Վահագն Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սահակ Մուրադյանի հետ: Տղաները պատմեցին, որ այսօր իրենց հրավիրել են քննչական գործողություններին մասնակցելու, որի ընթացքում իրենց հետ շատ վատ են վերաբերվել:Վահագն Գեւորգյանը, նշեց, որ քննիչ Գեւորգ Գեւորգյանն իրենց տեսնելուն պես՝ սկսել է հայհոյել, ինչի պատճառով իրենք հրաժարվել են քննությանը մասնակցել եւ ցանկացել են հեռանալ բաժանմունքից: Վահագնը նաեւ պատմեց, որ քննիչը իրենց արգելել է դուրս գալ բաժանմունքից եւ հետ կանչելով՝ Վահագն Գեւորգյանին բռնության է ենթարկել եւ վնասվածքներ պատճառել:
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ռեժիմը հերթական անգամ ցույց է տալիս իր դեմքը, եւ ՀԱԿ-ը ուսումնասիրելու է այս միջադեպը` հետագա պարզաբանումներ ներկայացնելու համար:




Լրահոս