ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
Տեղեկությունը հայտնել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Բրյուսելում արդյունավետ քննարկումներ ունեցանք Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ հարցում ԵՄ մասնակցության շուրջ»,- գրել է նա։
Նկատենք, սակայն, մեկ այլ հանգամանք: Տարօրինակն այս նկարում այն է, որ Արմեն Գրիգորյանը ուրախ ժպտում է: Եվ հարց է առաջանում՝ թե ինչու: Որ Ադրբեջանի պահանջով դատարկվում են Բերձորն ու Աղավնոն, որ Ադրբեջանը մտել է ՀՀ ինքնիշխան տարածք, թե՞ ժպտում է, որ Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին: Ամեն դեպքում ժպտալու առիթ ՀՀ ԱԽ քարտուղարը չունի:
Հիշեցնենք մեկ այլ դեպք, երբ ԱԽ քարտուղարը կրկին անառիթ ժպտում էր: Այս անգամ Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տոնին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորելիս ԱԽ քարտուղարը, չգիտես ինչու, կրկին ուրախ էր: