
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը: Նռնակով զինված քաղաքացին մուտք է գործել քաղաքապետարանի շենք և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում: Մեր տեղեկություններով քաղաքապետարան ներխուժած անձը Մասիսի ավագանու նախկին անդամ է: Մտնելով շենք՝ նռնակ է նետել, այնուհետև կրակոցներ արձակել:
Մեզ հայտնի դարձավ, որ ներսում բացի հսկիչից այլ աշխատակիցներ չկան: