Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շտապ վերադարձել է արձակուրդից:
«Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ», – հայտնում է Համբարձումյանը:
Համբարձումյանը հույս է հայտնել, որ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա։
Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին բարձրախոսով խոսում է քաղաքապետարան մտած քաղաքացու մայրը և հնչեցնում է որդու անունը: