
Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել է, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը: Նռնակով զինված քաղաքացին մուտք է գործել քաղաքապետարանի շենք և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը Էդգար Մարգարյանն է: Նա Մասիսի ավագանու անդամ է եղել 2016-2021 թվականներին:
Հավելենք, որ քիչ առաջ Էդգար Մարգարյանին բարձրախոսով դիմել է իր մայրը: Դեպքի վայրում է նաև Մարգարյանի եղբայրը: