Ոստիկանությունը հաստատեց. Մասիսի քաղաքապետարան ներխուժած քաղաքացին կրակել է իր գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Դեպքի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:

Ավելի վաղ ArmLur.amհայտնել է, որ Մասիսի քաղաքապետարան ներխուժած քաղաքացին կրակել է ինքն իր վրա: Մեր տեղեկություններով նա ինքնասպան է եղել:

Հիշեցնենք, որ մի քանի ժամից ավելի էր՝ մի տղամարդ զինված պայթուցիկով մտել էր Մասիսի քաղաքապետարան եւ սպառնում էր այն պայթեցնել։ Ականատեսները լսել էին, որ տղամարդը համայնքապետարանի շենքում անկանոն կրակոցներ էր արձակել։ Նրա պահանջների մասին առայժ, որեւէ տեղեկություն հայտնի չէ։




Լրահոս