Երեք անցակետ` հայ-ադրբեջանական սահմանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական պետական սահմանին 3 անցակետ ստեղծել։ Առաջին անցակետը Սոթքի հատվածում է եւ, ենթադրաբար, կապելու է դեպի Վարդենիս գնացող ճանապարհը հայկական կողմի ջանքերով կառուցված Սոթք-Քարվաճառ ճանապարհի հետ, որն իր հերթին Ադրբեջանը թունելներով եւ նոր ճանապարհներով կկապի Գանձակի եւ Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան այլ շրջանների հետ։ Երկրորդ անցակետն Արարատի մարզում՝ Նախիջեւանի սահմանին է՝ Երասխ-Սադարակ հատվածում, երրորդ անցակետը Քարահունջ-«Էյվազլի» կոչված հատվածում է։

Ուշագրավ է, որ ոչինչ նշված չէ հարավում՝ Մեղրիի հատվածում անցակետի ստեղծման, ինչպես նաեւ հյուսիսում՝ Տավուշի մարզում անցակետ տեղադրելու մասին։ Նշվածներն այն հատվածներն են, որտեղ, ենթադրաբար, կարող է բացվել երկաթուղային հաղորդակցություն, այսինքն՝ առաջնահերթություն է տրվում ավտոմոբիլային ճանապարհներին կամ, այլ կերպ ասած, Ադրբեջանի համար հարմար միջանցքների շահագործմանը, մինչդեռ խոսվում էր ընդհանուր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, որտեղ նաեւ Հայաստանին ձեռնտու ճանապարհներ կապաշրջափակվեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս