ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԻԵԴ-ը Հայաստանի դիմումի մասով որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կողմից Արցախի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա այսօր ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը։

ՄԻԵԴ-ը նաեւ նշել է, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

«ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց», – ասված է նրա կողմից տարածված հաղորդագրությունում:

Եվրադատարանը նաև արձանագրել է, որ Հայաստանի կառավարության վկայակոչած իրադարձությունների, «այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված և մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը»։

Հավելենք, որ2020 թվականին 44-օրյա պատերազմի մեկնարկի արդեն հաջորդ օրը Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի և Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։

Մանրամասները` տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս