ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն օրենք է խախտում. ինչո՞ւ է երթևեկում առանց պետհամարանիշի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ նախորդ օրը տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ինչպես երևում է տարածված տեսանյութերից՝ վարչապետի ավտոշարասյան ամենագնացներից մեկի առջևի մասում բացակայում է մեքենայի պետհամարանիշը։ Այնինչ, նույն մեքենայի ետնամասում համարանիշը կա՝ 001 UU: Սա հենց այն մեքենան է, որը սպասարկում է անձամբ վարչապետին, և Նիկոլ Փաշինյանն իջնում է հենց այս մեքենայից։

Փաստերի ստուգման հարթակը գրում է՝  ստացվում է՝ վարչապետը երթևեկում է օրենքի կոպիտ խախտմամբ, քանի որ ըստ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով կամ առանց համարանիշների։

Իսկ տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգի համաձայն՝ թեթև մարդատար ավտոմոբիլներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի ու հետին) համարանիշներ։

Սակայն հետաքրքիր է, որ նախկինում  վարչապետին տեղափոխող ավտոմեքենաների վրա հաշվառման համարանիշները մշտապես եղել են: ArmLur.am-ը եւս կադրեր է ֆիքսել, երբ  վարչապետին տեղափոխող մեքենան կրում է հաշվառման համարանիշներ։ Այժմ, սակայն, նա երթևեկում է օրենքի խախտմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս