
Անտառային խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել է Ermenihaber.am-ը՝ նշելով, որ Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք:
Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն: Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներին հաջողվել է մեկուսացնել դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը:
Հրդեհի հետևանքով ձիթենիներ են վնասվել: