
Սյունիքի մարզպետն այսօր հանդիպել է Երևան-Մեղրի միջպետական Մ2 մայրուղին փակած բեռնատարների վարորդների հետ, լսել նրանց բողոքներն ու պահանջները։ Ռոբերտ Ղուկասյանն մինչ այս պահը գտնվում է տվյալ ճանապարհահատվածում:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, ինչ բեռնատարների վարորդները պարբերաբար փակում են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը: Պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է, քանի որ վերջին մեկ ամսում տեսչական մարմնի կողմից ճանապարհներին կշեռքներ են տեղադրված և Հայաստան մտնող բեռնատարները պարտադիր կշռվում են: Այդ գործընթացը բեռնատարների վարորդների մոտ դժգոհություն է առաջացրել, քանի որ բեռնատարների հիմնական մասը գերբեռնված են, իսկ գերբեռնված բեռնատարները տուգանվում են տեսչական մարմնի կողմից՝ 200 հազար դրամի չափով: Իրենք պահանջում են փոխել կշռման համակարգն, ինչպես նաև թույլատրելի չափը 26 տոննայից դարձնել 28 տոննա: