ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լևոն Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ և նրանց օժանդակությամբ՝ խմբի կազմում, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով,միմյանց խորհուրդներ, ցուցումներ, տեղեկատվություն ու գործիքներ տալով և տրամադրելով, ինչպես նաև խոչընդոտները վերացնելով հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով խաբեությամբ և վստահությունը չարաշահելու՝ խարդախության,եղանակով,2020թ․օգոստոսի 1-ից մինչև 2021թ․սեպտեմբերի 4-ն ընկած ծամանակահատվածում տարբեր հեռախոսահամարներով հեռախոսակապ հաստատելով մի շարք ՀՀ քաղաքացիների հետ,հեռախոսազրույցի ժամանակ թաքցնելով իր իրական տվյալներն ու ներկայանալով իբրև լրագրող կամ որևէ նախարարության աշխատակից կամ մտերիմ կամ որևէ այլ՝մտացածին անձ,զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով, իր կողմից հետագայում վերադարձնելու պայմանով, խեղաթյուրելով իրականությունը և հավատ ու վստահություն ներշնչելով տարբեր անձանցից հափշտակել է տարբեր՝ ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով՝ 10807000 ՀՀ դրամ գումար, որից հետո այն մաս առ մաս փոխանցել է այլ հաշիվների՝ նպատակ ունենալով թաքցնել հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը։
Ք.Մ