«Փեթակ» առեւտրի կենտրոնը դեռ փակ է: Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունից հետո դեպի «Փեթակ» տանող ճանապարհը երկկողմանի փակվել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ ճանապարհը դեռ փակ կմնա, քանի որ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, բացի այդ քննչական գործողություններ են իրականացվում այդ տարածքում: Այդ պատճառով ԱԻՆ-ից հստակ ժամկետներ չկարողացան նշել, թե երբ է բացվելու ճանապարհը:
Մյուս կողմից, այս ընթացքում ArmLur.am-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում «Փեթակ»-ի եւ տնտեսվարողներից եւ այդ առեւտրի կենտրոնից օգտվող սպառողներից այն մասին, թե երբ բացվելու կենտրոնը:
Բանն այն է, որ առջևում սեպտեմբերն է, եւ առեւտրի այս կենտրոնից մարդիկ կարողանում են մատչելի գնումներ անել: Իսկ հիմա դրա փակ լինելու պատճառով տուժում են ոչ միայն քաղաքացիները, այլեւ առեւտրի կենտրոնի տնտեսվարողները:
Այս պահին էլ «Փեթակ»-ի առևտրականները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել առևտրի կենրտրոնը: Առևտրականները նշում են, որ իրենց հստակ չեն ասում, թե երբ է բացվելու, որն է պատճառը, որ ձգձգվում է բացումը:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութով:
Ս. Հ.