
Քրդստանի բանվորական կուսակցության դեմ իրականացվող անդրսահմանային գործողության շրջանակում թուրքական 20 տանկ եւ 30 զրահապատ մեքենա մտել են Հյուսիսային Իրաք։Թուրքական զրահատեխնիկան ներխուժել է սահմանից 20 կմ հեռոավորության վրա գտնվող քուրդ զինյալներին պատկանող ճամբարը։Նշենք, որ օգոստոսի 17-ից ի վեր PKK–ի դեմ իրականացվող գործողության ընթացքում սպանվել են 270 քուրդ զինյալներ։