![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/299899302_385882567032404_969067964540184475_n.jpg)
Արցախի իշխանությունները ջանասիրաբար ևս մեկ գյուղ դատարկեցին, հայրենիքի ևս մեկ պատառ նվիրեցին իրենց բարեկամ-թշնամուն: Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում նշում է Աղավնո գյուղի բնակիչ Հայկարամ Մնացականյանը:
«Իլհամ Ալիևը շնորհակալություն կհայտնի, հուսամ՝ նաև Հեյդար Ալիևի ոսկե մեդալով կպարգևատրի Հայկ Խանումյանին ու այս գործը գլուխ բերող բոլորին»,- ասում է նա:
Ըստ նրա՝ թեպետ Աղավնոն զրկվել է հոսանքից ու կապի բոլոր միջոցներից, իրենք դեռ այնտեղ են:
«Մենք ունենք բոլորիդ կարիքը՝ ապրելու Աղավնոյում, հույսը չենք կորցրել, թեպետ իրենք իրենց նպատակին հասնում են քայլ առ քայլ՝ հաճոյանալով Ալիևին»,- նշում է Աղավնոյի բնակիչը: