ՀՀ քաղաքացիների քանի՞ տոկոսն է դրական համարում Փաշինյան-Էրդողան հեռախոսային շփումները. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Gallup International» կազմակերպության հրապարակած տվյալներով՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը բացասական է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսային շփումներին, ինչի ժամանակ մեկը մյուսին շնորհավորել են Քրիստոսի պայծառակերպության ու Քուրբան Բայրամ տոների առիթներով:

Ըստ կազմակերպության իրականացրած հարցման արդյունքների, որի 1005 մարդ է մասնակցել, վերոնշյալ հեռախոսազրույցին «միանշանակ բացասական» է վերաբերվում հարցվածների 34.6 տոկոսը, «ավելի շուտ բացասական»՝ 9.8 տոկոսը, «դժվարացել է պատասխանել» 24.5 տոկոսը, «միանշանակ դրական»՝ 9.4 ու «ավելի շուտ դրական» 21.8 տոկոսը:




Լրահոս