Ընդդիմադիրների ցույցերին մասնակցած նախկին դեսպանի դստերը նախազգուշացում են տվել. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գնումների կազմակերպման եւ վարչատնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկկան ապահովման բաժնի պետ Անի Ղարիբջանյանը նկատողություն է ստացել եւ կիրառվել է կարգապահական այդ տույժը: Հիմնավորումից ArmLur.am-ը տեղեկացավ, թե հիմնավորումն էլ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելն է:

Իհարկե, առաջին հայացքից կարելի է իրավաբանորեն նորմալ համարել տույժը, սակայն ուշագրավ է, որ Անի Ղարիբջանյանը Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար, Իրանում և ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Գեղամ Ղարիբջանյանի դուստրն է: Նա իր պաշտոնը ստացել էր 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:

Նկատենք, որ Գեղամ Ղարիբջանյանն ակտիվորեն մասնակցում էր խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքներին: Եվ ըստ էության, նրա դստերը նախազգուշացնելը կարող է կապ ունենալ նաեւ հայրիկի քաղաքական հայացքների հետ:




Լրահոս