
ՀՀ աշխատող քաղաքացիները «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» ամեն ամիս վճարում են 1500-ից մինչև 3000 դրամի գումար՝ կախված ստացած աշխատավարձի չափից: Սակայն ամոթալի է այն փաստը, որ հիմնադրամը դեռ շարունակում է տարբեր վայրերում նման դրամահավաքներ կատարել: (տես լուսանկար 1)

Փաստորեն, ստացվում է, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» նման վատ վիճակում է, երբ 10, 20 դրամներն և 1 դոլարանոցն է դարձել զինվորի հույսը:
Հավելենք, որ հանգանակության արկղը դրված է Հանրապետության հրապարակի մասնաճյուղում: